«Ապագա» հիմնադրամը սեփական միջոցներով պատրաստել է փաթեթներ 200 անձի համար և այսօր առաքել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող բոլոր հասցեատերերին։ Մենք ուրախ ենք, որ առաջիկա 14 օրերի ընթացքում այս մարդիկ չեն ունենա ոչ սննդի, ոչ էլ հիգիենայի պարագաների կարիք։
Մեր գործընկերներին, բարերարներին և բոլոր բարի մարդկանց խնդրում ենք միանալ այս կարևորագույն արշավին: Եթե մեզնից յուրաքանչյուրը աջակցի ԸՆԴԱՄԵՆԸ 1 ընտանիքի, ապա մենք կհաղթենք նաև այս պայքարում: Օգնենք մարդկանց մնալ տանը !!!
4-5 անձից բաղկացած ընտանիքի համար 14 օրյա փաթեթի արժեքը կազմում է 25000 դրամ։
Փոխանցումներ կարող եք կատարել Հիմնադրամի կայքի միջոցով`
www.apagafoundation.am կամ Բիբլիոս բանկում գործող մեր հետևյալ հաշվեհամարներին՝
2140005812460200AMD
2140005812460201USD
2140005812460246EUR
2140005812460200158 RUB
Շնորհակալություն մեզ միանալու համար։
ԿԱՐԵՎՈՐ
Բացառապես հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված ինքնամեկուսացված անձանց ցանկը` “Ապագա” հիմնադրամը, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կատարում է նախնական կարիքի գնահատում և առաջնահերթության սկզունքով հասցեական օգնություն տրամադրում այս պահին կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ինքնամեկուսացված անձանց և նրանց ընտանիքին։