Նորություններ
Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ /2026թ․
Սիրելի 3-րդ կուրսի ուսանողներ,
«Կրթությունից աշխատանք` 1 քայլ» ուսումնական ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին՝
Ստանալ 1 տարվա 80 % վարձավճարի փոխհատուցում,
Ծրագրի մասնակից կազմակերպությունների անմիջապես թոփ մենեջերների կողմից յուրաքանչյուր ամիս ստանալու կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան
Հենց կազմակերպության ներսում մասնակցելու և կարևոր գործառնական հմտություններ յուրացնելու հնարավորություն
Ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ հիմնական աշխատանք
Տևողությունը՝ 5 ամիս։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ`
info@apagafoundation.ami էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը:
Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝
1. Անուն, ազգանուն, կուրս,
2. Համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա ՄՈԳ֊ի արդյունքները,
3. Հեռախոսահամար և էլ․ հասցե
Պահանջվող մասնագիտական ուղղություններն են՝
1. Տնտեսագիտություն
2. Ֆինանսներ
3. Մակրոտնտեսագիտություն / տնտեսական մոդելավորում
4. Բիզնեսի կառավարում և կառավարում
5. Մարքեթինգ և թվային մարքեթինգ
6. Հանրային կապեր (PR)
7. Տվյալագիտություն և տվյալների վերլուծություն
8. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (IT) և ծրագրավորում
9. Կիրառական մաթեմատիկա
10. Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
11. Ճարտարագիտություն և ճարտարապետություն
12. Քիմիա
13. Իրավագիտություն
14. Հանրային կառավարում
15. Միջազգային բիզնես
16. Սոցիոլոգիա
17. Սոցիալական աշխատանք
18. Հոգեբանություն
19. Տուրիզմի կառավարում
20. Սերվիսի կառավարում
21. Ագրոբիզնես
22. Անվտանգության ոլորտ
23. Գրաֆիկ դիզայն
24. Թարգմանություն և լեզվաբանություն
25. Միջազգային հաղորդակցություն
26. Էրգոթերապիա
27. Ապահովագրական գործ
28.Հաշվապահ
Առաջին փուլն անցնելու դեպքում էլ․ հաղորդագրությամբ կստանաք կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար, որն անց է կացվում անգլերենի,տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 06.06.2026թ․
Մաղթում ենք հաջողություն ![]()
Համագործակցող կառույցներն են՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Վիվա Արմենիա , ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՀՀ ԱՍՀՆ, ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ, Ռենշին ՍՊԸ, ԷՖԵՍ ԱՓԲԸ, Ֆիլիպ Մորրիս Արմենիա, JTI, McCann Yerevan , Մանկական զարգացման հիմնադրամ, Կամուրջ ՈՒՎԿ, Time Armenia, ԷվենտՏտուրա. իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամ, Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ, Ինգո Արմենիա ԱՓԲԸ, Արփի Սոլար,ԻՆՔՈՐ ՓԲԸ, ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ » ՊՈԱԿ, CAMPUS: