Առաքելություն, տեսլական և արժեքներ

Զարգացնել մարդկային ներուժը՝ ստեղծելով կրթական և սոցիալական հնարավորություններ արժանապատիվ ապագա կառուցելու համար։

Մեր առաքելությունը

ԱՊԱԳԱ հիմնադրամի առաքելությունն է ստեղծել կայուն հնարավորություններ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալական, կրթական և մասնագիտական առաջխաղացմանը։

Մենք աջակցում ենք մարդկային ներուժի բացահայտմանը և զարգացմանը՝ ձևավորելով գործնական հմտություններ, ինքնուրույնություն և պատասխանատվություն։ Մեր գործունեության Առանցքում ընկած է մարդկանց աջակցել՝ կառուցել արժանապատիվ կյանք և ապահովել նրանց արդյունավետ և կայուն ինտեգրումը հասարակությանը և աշխատաշուկային։

Մեր տեսլականը
Մենք ստեղծում ենք Հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ յուրաքանչյուրի ներուժը ծառայում է թե՛ անհատի, թե՛ հասարակության զարգացմանը։ Մենք տեսնում ենք մի իրականություն, որտեղ յուրաքանչյուր մարդ՝ անկախ իր մեկնարկային պայմաններից, ունի հնարավորություն բացահայտելու իր ներուժը, ստեղծելու արժանապատիվ կյանք և կառուցելու կայուն ու վստահ ապագա։
Ռազմավարական ուղղվածություն
  • կրթությունից դեպի աշխատանք անցման արդյունավետ մեխանիզմների ստեղծում,
  • երիտասարդների և խոցելի խմբերի զբաղվածության խթանում,
  • կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդում,
  • գործնական հմտությունների և մրցունակության զարգացում,
  • կայուն և մասշտաբվող ծրագրերի ներդրում